Մի կողմ դնենք ենթադրյալ անարդար, պատվիրված, կողմնակալ դատական ակտերը: Խնդիրն այն է, որ Նոր Հայաստանի դատական համակարգում խախտվում են նույնիսկ տարրական դատական ընթացակարգերը:
Երբ նախընտրական շրջանում խոսվում էր, որ Գյումրու ընտրությունները խթան են հանդիսանալու սրանց հեռացնելու համար, ամեն ինչ պայթելու է, և ժողովուրդը դուրս գա պայքարի, ես դա նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողին մոտիվացնելուն ուղղված քարոզ էի համարում...
Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կայքերը առնվազն 2019 թվականից իբրև նորացվել են, բայց իրականում հները մնացել են նույն տարվա դրությամբ, նույն սառեցված վիճակում։ Իսկ նոր կայքերից և ոչ մեկն էլ արդեն 6 տարի է չի աշխատում։
Իշխանությունը անցել է, բառիս բուն իմաստով, պետական ռեկետի՝ հարկերի, տուրքերի բազմապատկում, թանկացում, գործարարների հանդեպ աննախադեպ ռեպրեսիաներ: Սա մի եզակի պատճառ ունի՝ ՀՀ բյուջեն դատարկ է կամ մոտ է դատարկվելուն...
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...